Որոնել
Ավելացնել կարիք

Թիկունքը մենք ենք - Օգնում ենք մեր Հայրենակիցներին

Ի՞նչ անել, եթե Արցախից եկել եք, փնտրում եք կացարան կամ ունեք գրանցման խնդիր, ունեք առաջին անհրաժեշտության իրերի՝ հագուստի, սննդի, հիգիենայի միջոցների, դեղորայքի կամ այլ անհրաժեշտ իրերի կարիք: Ինչպես կարող եք դիմել համապատասխան մարմիններին, ինչ կապի միջոցներով, ինչպես կարող եք հոգալ ձեր առաջնային կարիքները:

ՔԱՅԼ 1
01 .

Կարիքի ստեղծում

Կայքում կարիք ստեղծելու համար հարկավոր է գրանցվել: Գրանցվել հնարավոր է լրացնելով անձնական տվայլները և էլ հասցեն կամ Facebook-ով: Այնուհետև սեղմեք “Ավելացնել կարիք" կոճակը։ Ցանկացած կարիքի կարող է ավելացվել 1-3 նկար, ընտրել համապատասխան կատեգորիա (կացարան, տրանսպորտ, հագուստ, և այլն), նշել կարիքի կամ կարիքավորի տեղը քարտեզի վրա և ավելացնել նկարագրություն։ ԿԱՐԻՔԸ ՍՏԵՂԾՎԱ՛Ծ Է: Այն տեսանելի է դինամիկ քարտեզի վրա և հասանելի է բոլորին։

ՔԱՅԼ 2
02 .

Քննարկում, հասցեագրում և ուսումնասիրություն

Կարիքի բավարարումն իր վրա կվերցնի այդ պահին կարիքը բավարարել ունակ քաղաքացին կամ կազմակերպությունը, կամ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինը: Սրանով մարդիկ ու համապատասխան մարմինները կարող են օգնել ձեզ՝ հաղթահարելու այս կամ այն խնդիրը արագ և արդյունավետ:

ՔԱՅԼ 3
03 .

Կարիքի կարգավիճակի փոփոխություն

Կարիքի բավարարումից հետո անձը որպես դրա բավարարման ապացույց տեղադրում է համապատասխան ծառայության իրականացման կամ ապրանքը տեղ հասցնելու նկարը, ապա փակում կարիքը, որից հետո կարիք բացած մարդն ուղղակի ընդունում է ապրանքը կամ մատուցված ծառայությունը:

Միացի՛ր մեր օնլայն համայնքին

Միանալով մեր օնլայն համայնքին՝ հնարավորություն կունենաք տեղադրել Արցախից եկած մեր հայրենակիցներնի կարիքները, մասնակից դառնալ դրանց լուծման գործընթացին։