Որոնել
Ավելացնել կարիք

Կայքի Օգտագործման Պայմաններ

Կայքի Օգտագործման Պայմաններ

Sahman.in վեբ կայքը ստեղծվել է X-TECH-ընկերության կողմից և չի հետապնդում որևէ առևտրային նպատակ։ Այն կառուցվել է արդեն իսկ գործող և հասարակության շրջանում հայտնի CityBugs համակագրի վրա:

Կայքում կարիք ստեղծողները և այդ կարիքները լուծել ցանկացողները պետք է հստակ գիտակցեն խնդրի նշանակությունը, խնդրի բարոյահոգեբանական կողմը, հասարակության մոտեցումը տվյալ խնդրին, պարտավոր են պահպանել էթիկայի բոլոր նորմերը և պետք է անձամբ պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար ինչպե՛ս հասարակության առջև, այնպե՛ս էլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ցանկացած կեղծ ստեղծված կարիքի, դրանց լուծման մասին ցանկացած կեղծ տեղեկատվության տրամադրման մասին հայտնի դառնալու դեպք, նույնիսկ նմանատիպ իրավախախտման աննշան կասկածի դեպքում, հայտնի դարձած իրավախախտման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվելու է ՀՀ իրավապահ մարմիններին։

Հաշվի առնելով խնդրի հանդեպ հասարակության մոտեցումները, հարթակի գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը, հարթակի միջոցով բարեգործություն իրականացնել ցանկացողները պատասխանատվություն են կրում հասարակության առջև իրենց կողմից իրականացված բարեգործական գործունեության վերաբերյալ և պետք է ապահովեն թափանցիկություն և հաշվետվողականություն՝ հասարակության վստահությունն ապահովելու համար՝ բացառելով ցանկացած տեսակի իրավախախտումների և խարդախությունների դեպքերը։ Սա նշանակում է, որ ցանկացած խնդրի լուծումից հետո անձը, որը դա ապահովել է սույն հարթակի միջոցով, պարտավոր է որպես ապացույց հարթակի համապատասխան հատվածում տեղադրել իր կողմից համապատասխան ծառայության իրականացման կամ որևէ իրի, ապրանքի, բեռի տեղ հասցնելու մասին համապատասխան տեղեկատվություն /համապատասխան նկար, ծառայության կամ բեռը ստացողի կողմից ստացման վերաբերյալ գրություն և այլն/։

Հարթակում ցանկացած աջակցություն տրամադրել ցանկացող անձ /ֆիզիկական և իրավաբանական/ ինքնուրույն է ընտրելու իր աջակցության տրամադրման սահմանները, չափերը և ուղղությունները, ինքնուրույն է իրականացնելու այն, քանի որ հարթակում դրա համար չկան սահմանված կոնկրետ կազմակերպիչներ, ովքեր կուղղորդեն այս կամ այն հարցով։ Համակագրը ապակենտրոն է և թույլ է տալիս ցանկացած մարդու մասնակից դառնալ կարիքների լուծման գործընթացին:

Արգելվում է կայքում տեղադրել ռազմական նշանակության տեղեկատվություն։

35
Գրանցված կարիք
0
Լուծված կարիք
11
Մեկնաբանություններ
122
Գրանցված օգտատեր